News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում» հունիսի 3-ին նորածնի մահվան դեպքով նշանակված բիքոքիմիական փորձաքննության պատասխանը փոխանցել են մանկաբույժին: Այս մասին NEWS.am-ի հայտնեցին ասաց մահացած նորածնի հարազատները:

«Մենք գումար ենք վճարել, որ բիոքիմիական փորձաքննություն նշանակվի: Վճարովի փորձաքննություն ենք արել, բայց պատասխանը փոխանցել են մանկաբույժ Գայանե Աղասովնային: Թե ինչու են նրան տվել, չգիտենք: Մեզ համար անհասկանալի է փորձագիտական կենտրոնի նման պահվածքը»,- ասացին հարազատները:

Նշենք, որ հարազատները հենց մանկաբույժ Գայանե Աղասովնային են մեղադրում նորածնի մահվան մեջ: Ըստ երեխայի մոր՝ Լուսինե Խշոյանի, երեխան ծնվել է առանց խնդիրների. թեեւ երեխային տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, քանի որ ծնվել էր 34 շաբաթականում եւ անհրաժեշտ էր միացնել թթվածնային ապարատին: Ժամեր անց փոքրիկը մահացել է: Նրանք համոզված են՝ մանկաբույժի անփութության հետեւանքն է կատարվածը:

Ըստ հիվանդանոցի՝ երեխան մահացել է ներարգանդային ինֆեկցիայի հետեւանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Ամենաշատ