News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երեւանում Հայոց ցեղասպանության մասին ասաց այն, ինչ հարկ համարեց՝ օգտագործելով այդ ողբերգությունը բնորոշող երկու եզրույթները. ե՛ւ Մեծ Եղեռն, ե՛ւ Ցեղասպանություն»: Այս մասին հունիսի 24-ին տեղական եւ արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սուրբ Աթոռի գրասենյակի ղեկավար, կարդինալ Ֆեդերիկո Լոմբարդին:

Կարդինալը նշեց, որ իր ելույթում Պապը ոչ միայն օգտագործեց ցեղասպանություն բառը, այլեւ այդ նախադասության ավարտին մեկ նկատառում հավելեց. նա ասաց, որ «այդ ողբերգությունը՝ ցեղասպանությունը, առաջինն էր անցյալ դարի ողբերգական իրադարձությունների թվում, որոնք գաղափարական եւ ռասիստական էին»:

«Դա բնորոշում է ցեղասպանությունը: Գերտերությունները պատասխանատվության չեն ենթարկվել անցյալ դարի այդ սարսափելի իրադարձությունների համար: Պապն իր խոսքում հստակ ասաց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին հետեւեցին մի շարք այլ ցեղասպանություններ, մասնավորապես, նացիզմն ու խորհրդային ժամանակաշրջանի հանցագործությունները: «Ցեղասպանություն» բառն ընդհանրական արտացոլում այդ սարսափելի ողբերգության իրողությունը: Մենք երբեք դա չենք ժխտել: Պապը կարծում է, որ ցեղասպանությունն ավելի հագեցախ բառ է: Նա ասում է այն, ինչ հարկ է համարում: Մենք դա թողնում ենք նրա հայեցողությանը»,- ասաց Լոմբարդին:

Ֆեդերիկո Լոմբարդին ձեռնպահ մնաց մեկնաբանել հարցը, արդյո՞ք Պապի խոսքերից հետո չեն վատթարանա Վատիկանի եւ Անկարայի հարաբերությունները:

«Կարող եմ միայն կրկնել Պապի խոսքերը: Կցանկանայի ընդգծել, որ Պապը միշտ խոսում է խաղաղության, հաշտեցման եւ երկխոսության մասին: Հարկավոր է ճիշտ դասեր քաղել անցյալից՝ միեւնույն սխալը չկրկնելու համար»,- եզրափակեց Լոմբարդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ