News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները, հայտարարել է, որ Եվրամիությունը մոտ ապագայում անխուսափելիորեն կբախվի միությունից այլ երկրների դուրս գալու խնդրին, եթե խորացնի հակասություններն ու շարունակի «ընթանալ այս ճանապարհով»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

Նա նաեւ նշել է, որ եվրոպական երկրները ԵՄ-ին Անկարայի անդամակցության փորձերն արգելակում են իսլամատյացության պատճառով: «Ներկայում Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունների պատճառն իսլամատյացությունն է, այդ պատճառով էլ նրանք ձգձգում են մեզ ընդունելու գործընթացը»,- հավելել է նա:

Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ հանրաքվե անցկացվեց: Պաշտոնական արդյունքների համաձայն, Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է քաղաքացիների 51.9%-ը:

Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին: ԵՄ-ին անդամակցելու հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին, իսկ անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են միայն 2005 թվականին: Այդ ժամանակից ի վեր կողմերը համաձայնացրել են տեխնիկական 35 կետերից միայն 14-ը, որոնց Անկարան պետք է կատարի՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չափանիշների համապատասխանելու համար: Շարունակում են արգելափակված մնալ եւս 17 կետեր, որոնցից 4-ի շուրջ բանակցություններ են ընթանում:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները բազմիցս բարդացան տարաձայնությունների պատճառով, որոնք հանգեցրին դրանց դադարեցմանը: Գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումը: Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ վիզայի չեղարկման ճանապարհին կարեւոր փուլ էր 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված հետընդունման մասին համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
Ամենաշատ