News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին ԱՄՆ-ում ֆոնդային սակարկությունները ավարտվել են դրույքների զգալի նվազումով: Ներդրողները անհանգստացած են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետեւանքներով:

Dow Jones գործակիցը, որը ԱՄՆ-ում գործնական ակտիվութան հիմնական ցուցանիշն է, նվազել է 3.39 տոկոսով, հասնելով 17 400.82 կետի: S&P 500 գործակիցը, որը ներառում է ամերիկյան շուկայի 500 խոշորագույն ընկերություններ, կորցրել է 3.30 տոկոս ու հայտնվել 2043.48 կետի մակարդակում: էլեկտրոնային բորսայի NASDAQ գործակիցը կրճատվել է 4.12 տոկոսով՝ հասնելով 4707.98 կետի:

Սակարկություններում ամենամեծ նվազումը արձանագրել են ամերիկյան խոշոր բանկերի արժեթղթերը՝ Bank of America ( նվազել են 7.41 տոկոսով՝ հասնելով 13 դոլարի) Citigroup ( 9.36 տոկոսով նվազում՝ մինչեւ 40.30 դոլար), նաեւ Ford Motor Co ավտոարտադրողինը (մինուս 6.04 տոկոս՝ մինչեւ 12.59 դոլար):

Նյու Յորքի սակարկություններում նավթն էժանացել է 2.47 տոկոսով: Օգոստոսին նավթի ֆյուչերսային պայմանագրերը կնքվել են բարելի դիմաց 47.64 դոլարով:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեին հաղթել են եվրոինտեգրացիայի հակառակորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ