News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Բուլղարիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության նախագահը։ Նախատեսված է հանդիպում ՀՀ Ազգային ժողովի ղեկավարի հետ:

Հունիսի 27-ին կկայանան Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դանիել Միտովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ