Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացել է Սուրբ պատարագը: Այն մատուցում է Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ լատինական ծեսով: (ֆոտոռեպորտաժ)
Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել: Նրանցից շատերը ժամանել են արտասահմանից:
Նշենք, որ Սուրբ պատարագից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:
Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: