News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հերքում է, որ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, Գյումրիում այսօր՝ հունիսի 25-ին, բերման են ենթարկվել: NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ Շահենին բերման ենթարկելու մասին լուրերը սուտ են:

NEWS.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանն էլ նշեց, որ այս պահին ինքը գտնվում է ոստիկանական մեքենայի մեջ՝ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի եւ մեկ այլ ոստիկանի հետ. «Գեղամ Խաչատրյանն ու մեկ այլ ոստիկան են բերել, նստած եմ մեքենայի մեջ, հիմա ելնելու եմ, գնամ»:

Նշենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Շահենը պատրաստվում էր սուրբ պատարագ մատուցելու համար Գյումրիում գտնվող  Հռոմի Ֆրանցիսին Պապին  ներկայացնել իրավիճակը առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում. «Հատուկ ծառայությունները գաղտնալսել են Շահենին, այլ տարբերակ չկար, որ տեղեկանային: Սա լկտի պահվածք է, մարդու իրավունքների կոպիտ խախտում, մարդուն բերման են ենթարկել փողոցում քայլելու ժամանակ...»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

Տպել
Ամենաշատ