News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում այցով գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ի վաղ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ 
Պապը համալիր է այցելել Գարեգին Բ կաթողիկոսի ուղեկցությամբ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ 
NEWS.am-ը ներկայացնում է օրվա իրադարձությունների հետագա զարգացումները։

  • Հուշահամալիրի մուտքի առջեւ աղոթելուց հետո Հռոմի պապն իջավ Անմար կրակի մոտ եւ սպիտակ վարդեր դրեց։ 
  • Երկու եկեղեցիների քահանայապետերը աղոթ հղեցին ի հիշատակ 1,5 մլն զոհված հայերի։ 
  • Ի պատիվ Հռոմի պապի Անմար կրակի մոտ դուդուկ է հնչել։ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ հնչեցին շարականներ եւ աղոթքներ։  
  • Հռոմի պապը եղեւնի է տնկել հուշահամալիրի «Հիշատակի ծառուղում»։  
  • Ֆրանցիսկոս պապը գրառում է կատարել Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի գրքում՝ Աստված պահի հայ ժողովրդին։ 
  • Հայոց ցեղասպանության թանգարանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Ծիծեռնակաբերդը, եւ  հատուկ թղթի վրա Ախթամարին նվիրված փորագրաշարքերից մեկը։ 
  • Հուշահամալիրի տարածքում Հռոմի պապը հանդիպել է հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։
  •  
  • Հայտնի ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրել է Ցեղասպանության մասին իր գիրքը, որը գրել է 60 տարի շարունակ։ Պոնտիֆիկոսը, ի պատասխան, խաչ է նվիրել նրան։
  • Լքելով հուշահամալիրը՝ Պապը օդանավով մեկնեց Գյումրի։
  • Միխայիլովկայի մանկապարտեզի երեխաները սուրբ պատարագի էին եկել Հռոմի Պապի հանդերձանքով
  • Գյումրիի Վարդանանց հրապարակում պոնտիֆիկոսը Գարեգին Բ–ի ներկայությամբ պատարագ մատուցեց։ 
  • Գարեգին Բ. Ֆրանցիսկոս Պապի այցը Գյումրի հավատացյալների համար հոգեւոր թարմացում է։
  • Ֆրանցիսկոս Պապը հիշել է 1988–ի երկրաշարժի զոհերին. Ավերված քաղաքը հառնել է ավերակներից։
  • Հռոմի Պապ. Մեզ ավելի արդար հասարակություն է պետք։
  • Պոնտիֆիկոսն ու Գարեգին Բ–ն պապամոբիլով շրջել են Վարդանանց հրապարակով՝ օրհնելով հավաքվածներին։
  • Ֆրանցիսկոս Պապը շփվել է հրապարակ եկած հավատացյալների հետ։
  • Հռոմի Պապն այցելեց «Տիրամայր Հայաստան» կրթական կենտրոն: 
  • Հռոմի Պապը ստորագրել է կրթահամալիրի աշխատակցի «բեյջի» վրա:
  • Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի: 
  • Հռոմի պապը գրկեց անվտանգության պատնեշը ճեղքած երեխաներին Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճարի մոտ:
  •  
  • Հաշմանդամություն ունեցող գյումրեցի երեխաներն իրենց պատրաստած փշե պսակը նվիրեցին Հռոմի պապին եւ երգեցին իրենց հեղինակած երգը:
  •  

  • Երեւանում երեկոյան էկումենիկ արարողություն էր կայացել, որը վարել էին Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Դրա մեկնրակն ազդարարել էին մայրաքաղաքի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջով։ Պոնտիֆիկոսին Նոյան տապանի մակետ են նվիրել: 

  • Հոգեւոր առաջնորդները աղոթել են հանուն խաղաղության։ (ֆոտոռեպորտաժ

  • Գարեգին Բ. Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն:
  • Ֆրանցիսկոս պապը Հայաստանին մաղթել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում եւ խաղաղություն Ղարաբաղում:
  • Հանրապետության հրապարակից հեռանալիս Հռոմի Պապը համբուրեց հաշմանդամություն ունեցող անձանց եւ օրհնեց:  
  • Այցելություն առաջին քրիստոնյա երկիր. Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում է (ժամանակագրություն, ֆոտո) 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ