News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հունիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գործարանի 23-ամյա աշխատակից Հմայակ Բաբաջանյանը աշխատանքի ընթացքում անզգուշաբար ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, որի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել եւ մահացել է:

Հմայակ Բաբաջանյանը Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ էր, Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հմայակը երկար ժամանակ է աշխատում էր այդ գործարանում, նա անապահով ընտանիքից էր, ունի երկու եղբայր եւ մեկ քույր. «Երեկ իմացանք, որ ստանոկի հետ անզգույշ է վարվել, քաշել է ստանոկը, վնասել է, որի հետեւանքով մահացել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ