News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին սելավատարերի խցանման հետեւանքով առաջացած հեղեղման հետեւանքով քաղաքին մեծ վնաս է հասցվել: NEWS.am-ի հետ զրույցում Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը նշեց, որ այս պահին իրավիճակը քաղաքում նորմալ է, հատուկ հանձնաժողովը հաշվում է հասված վնասների չափը:

«Սելավատարերի հունն է կարգավորվում, որպեսզի նման դեպքերից խուսափենք: Վնասվել են տներ, փողոցներ, այս պահին ուսումնասիրություններ ենք կատարում՝ հասկանալու վնասի չափը»:

Արսեն Աբրահամյանը նշեց, որ այսօր Արթիկ է գնալու նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Արբրահամյանը եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Հիշեցնենք, որ Արթիկում ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ եւ երեխաներ), վնասվել տներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ