News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Կիրովի շրջանի նահանգապետ Նիկիտա Բելիխի ձերբակալության մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Նախագահին զեկուցվել է ձերբակալության մասին, բնականաբար իրավապահ եւ քննչական մարմիններն ինքնուրույն են աշխատում, այդ պատճատով նախապես որեւէ խորհրդատվության մասին խոսք չկա», — հայտնել է Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru.

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիրովի մարզի ղեկավար Նիկիտա Բելիխին ձերբակալել են 400 հազար եվրոյի չափով կաշառք վերցնելու համար: Նրա նախկին տեղակալ Սերգեյ Կարնաուխովը այդ ձերբակալությունը կապում է կիրովյան գործարար Լարիցկու հետ, որին ձերբակալել են խարդախության համար: Բելիխը  ընդդիմադիր Աջ ուժերի միություն նախկին առաջնորդներից մեկն է: Նա նահանգապետ է դարձել   2009-ին` նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք:

ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ նահանգապետ Բելիխին պաշտպանելու է Վադիմ Պրոխորովը, որը նաեւ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբանն է: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ