News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցելությանը, որտեղ իր զարմանքն է հայտնում, որ Սրբազան քահանայապետը եւս մեկ անգամ իր խոսքում արտասանել է «ցեղասպանություն» եզրը:

Մասնավորապես, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է. «Հռոմի Պապը տեսաուղերձով համերաշխության կոչ է արել եւ հայտնել, որ Հայաստան է գնում «խաղաղության տանող ճանապարհի բոլոր ջանքերին օժանդակելու համար»: Նա իր խոսքում օգտագործել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը եւ ավելացրել, որ ծրագրավորում է այցելել Ադրբեջան սեպտեմբեր ամսին»:

«Սոնդաքիքա» թերթը «Նախօրոք պատրաստված տեքստին ավելացրեց ցեղասպանություն եզրը» վերնագրով լուրում անդրադառնում է Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությանը եւ հիշատակում է, որ անցյալ տարի եւս Ֆրանդիսկոս Պապն օգտագործել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը:

«Օդա TV»-ն եւս անդրադառնում է Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը՝ նշելով. «Հռոմի Պապի այցելությանը հետեւող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները վկայեցին, որ նախապես բաժանված տեքստում «ցեղասպանություն» եզրը բացակայում էր: Թուրքիայի հետ  նորից դիվանագիտական ճգնաժամ չստեղծելու համար ակնկալվում էր, որ Հռոմի Պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը»:

Թուրքական «Աքշամ» թերթը «Նորից «ցեղասպանություն» ասաց» վերնագրով իր նյութում հայտնում է, որ Հռոմի Պապը շեղվել է տեքստից, որը պատրաստված էր մամուլի ասուլիսի համար: Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարի Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր  դեսպան Մեհմեդ Փաչաջըին եւ Վատիկայի բարի կամքի արդյունքում հազիվ 10 ամիս հետո էր նա վերադարձել Վատիկան:

Նույն թերթը մեկ այլ լուրում, որը վերնագրված է «Աստված պահի Թուրքիային», նշում է, որ Հռոմի Պապը Երեւան թռչելիս, Թուրքիայի օդային տարածքով անցնելու ժամանակ հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իր բարեմաղթանքներն է հղում եւ աղոթում է Թուրքիայի համար:

«Ջումհուրիեթ» թերթը եւս իր լուրը վերնագրել է «Հայաստանում պատրաստի տեքստից շեղվելով ասաց Ցեղասպանություն»: Թերթը ուշադրություն հրավիրում այն բանին, որ Հռոմի Պապը մի քանի օր առաջ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում «ցեղասպանություն» բառը չէր օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ