Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած Սուրբ պատարագից հետո շփվել է հավատացյալների հետ: (ֆոտոռեպորտաժ)
Հռոմի պապն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պապամոբիլով շրջապտույտ են արել հրապարակում, օրհնելով հավաքվածներին:
Նշենք, որ հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել, որոշ հավատացյալներ արտասահմանից են եկել հատուկ Հռոմի պապին տեսնելու ու նրա օրհնանքը ստանալու համար:
Հավատացյալները դիմավորում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ոգեւորված բացականչություններով ու ողջույնի խոսքով: