News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության վերաբերյալ հանրաքվեի արդյունքների վերանայման պահանջագիրը, որը տեղադրված է երկրի խորհրդարանի կայքում, Երեւանի ժամանակով 12.30-ին  ավելի քան  825 հազար ստորագրություն էր հավաքել: 

Միաժամանակ, որպեսզի խորհրդարանը քննարկի վերջնագիրը, բավարար է 100 հազար ստորագրությունը:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում կանոն կիրառել, որի համաձայն, եթե ԵՄ-ից դուրս գալու օգտին կամ դեմ քվեարկածների թիվը   60 տոկոսից պակաս է կազմել 75 տոկոսից պակաս մասնակցության դեպքում, պետք է եւս մեկ հանրաքվե անցկացվի», — ասված է վերջնագրի տեքստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/:

Պաշտոնական տվյալների համաձայն, հինգշաբթի տեղի ունեցած հանրաքվեին  Brexit-ի օգտին է արտահայտվել  51,9 տոկոսը, ներկայությունը կազմել է 72,2 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ