News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 25-ին Հնդկաստանի ՌՕՈՒ-ն  Սու-30ՄԿԻ կործանիչի ցուցադրական թռիչք է իրականացրել, որը զինված է եղել ռուս-հնդկական «ԲրաՄոս» հրթիռներով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են  BrahMos Aerospace-ի մամուլի ծառայությունից:

«BrahMos Aerospace-ն այսօր` 2016-ի հունիսի 25-ին հաջողությամբ ցուցադրել է առաջավոր գերձայնային թեւավոր ԲրաՄոս հրթիռի համատեղելիությունը  Հնդկաստանի ՌՕՈՒ-ի  Սու-30ՄԿԻ ռազմաճակատային կործանիչի հետ», —ասված է մամուլի հաղորդագրությունում:

Թռիչքը տեղի է ունեցել Նասիկում` Hindustan Aeronautics Limited-ի պոլիգոնում: Փորձարկումներին    «ուշադրությամբ հետեւել է աշխարհի մի քանի երկիր, որոնք Սու-30 կործանիչներ ունեն եւ ուզում են սպառազինություն ձեռք բերել ռուսական ռազմական ինքնաթիռների համար», նշում են BrahMos Aerospace-ից:

«ԲրաՄոս»-ը երկաստիճան թեւավոր հրթիռ է ամուրվառելիքային մեկնարկային առաջին աստիճանով, որն այն զարգացնում է մինչեւ գերձայնային արագություն, ինչից հետո առանձնանում է: Հրթիռը թռիչքի 290 կմ հեռավորություն ունի եւ ամբողջ թռիչքի ընթացքում պահպանում է գերձայնային արագությունը: Թռիչքի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 15 կմ-ի, իսկ ամենացածր բարձրությունը մինչեւ 10 մ է: Հրթիռը սովորական զինագլխիկ է կրում 200-ից 300 կգ քաշով: Ցամաքային, վերջրային, ստորջրյա գործարկման սարքավորումների (կրիչների) համար միանման կոնֆիգուրացիա ունի:

Հրթիռն արտադրվում է 1998-ին ստեղծված ռուս-հնդկական համատեղ   BrahMos Aerospace ձեռնարկության կողմից, որն այդպես է անվանվել Բրահմապութրա եւ Մոսկվա գետերի պատվին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ