News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի անդրադառնա ՄԱԿ-ում երկիրի անդամակցության վրա, սակայն ամբողջ մոլորակի համար առաջ կքաշի այն հարցը, թե ինչ է լինելու հետո, ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ Փարիզում հանդիպումից հետո: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ Օլանդն ասել է, որ «բրեքսիթը իհարկե անհետեւանք կանցնի ՄԱԿ-ում մեծ Բրիտանիայի անդամակցության համար»: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի առաջնորդը նկատել է, որ Մեծ Բրիտանիայում քվեարկության կապակցությամբ «ամբողջ մոլորակի համար հիմա առաջացել է այն հարցը, թե ինչ է լինելու հետո»: Նա նորից հայտնել է, որ «շատ ցավում է բրիտանական քվեարկության արդյունքների համար», չնայած հարգում է այդ ընտրությունը ժողովրդավարության պայմաններում, ու նորից կոչ է արել եզրակացություններ անել ստեղծված իրավիճակից:

«Եվրամիության համատեքստում մենք պետք է հիմա կազմակերպենք այդ բաժանումը ( Մեծ Բրիտանիայի դուրս գալը), բայց պետք է դա պատշաճ կերպով անենք ու այն կանոնների համապատասխան, որոնք նախատեսված ենն համաձայնագրերով»- ասել է Օլանդը: Նա նաեւ հայտնել է, որ Ֆրանսիան այդուհանդերձ մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններ պահպանել՝ թե տնտեսական ոլորտում, թե միգրանտների ու պաշտպանական խնդիրների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ