Հանրապետության տարածքում հունիսի 26-ին‵ հարավ-արեւելյան շրջաններում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Կոտայքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Լոռիում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +23+26,
Տավուշում՝ գիշերը` +15+19, ցերեկը` +27+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,
Արարատում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34,
Արմավիրում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +23+26,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +27+31։