News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավելի վաղ Տանզանիայի ափերի մոտ հայտնաբերված բեկորները ուսումնասիրվելու են, որպեսզի պարզվի արդյոք դրանք պատկանում են մալայզիական MH370 օդանավին, հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիանգ Լայը:

Օդանավի թևից մի կտոր հայտնաբերվել է Տանզանիայի ափերից ոչ հեռու՝ հունիսի 24-ին: Բեկորը հայտնաբերել են տեղի բնակիչները: Այդ վայրը օդանավի որոնման գոտուց վեց հազար կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Մալայզիայի տրանսպորտի նախարարի խոսքով իշխանությունները փորձագետների թիմ կուղարկեն երկիր, երբ հաստատվի, որ թևը Boeing 777 օդանավին է պատկանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մինչ այդ գտնվել էն հինգ բեկորներ, որոնց պատկանելիությունը Boeing 777–ին հաստատվել է «հավանաբար կամ ճշգրիտ» բնորոշումով ու ևս երեքը ( Մավրիկայում ու Մազամբիկում), որոնք կարող են կապ ունենալ երկու տարի առաջ անհետացած մալայզիական Boeing–ի հետ:

2014-ի մարտի 8-ի գիշերը Boeing 777-200 օդանավը, որը MH370 չվերթն էր կատարում Կուալա Լումպուրից Պեկին՝ 227 ուղևորներով ու անձնակազմի 12 անդամներով, անհետացել էր ռադարների էկրաններից: Ենթադրվում է, որ օդանավը կործանվել էր Հնդկական օվկիանոսի հարավային մասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ