News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միակ կոնկրետ առաջարկը, որը կա Ղարաբաղի հարցով բանակցությունների սեղանին, հետեւյալն է. հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղի ինչ–որ կարգավիճակի դիմաց։ Այս մասինNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն աշխատում են շատ լուրջ աշխատանքային առաջարկների վրա, քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչ առաջարկ է դա, եւ ինձ համար շատ դժվար է ենթադրել, եթե միայն նույն առաջարկի կրկնությունը չէ, որի համաձայն՝ հայկական կողմը տարածքներ  է վերադարձնում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ինչ–որ կարգավիճակի դիմաց, որին պետք է ակնհայտորեն համաձայնի Ադրբեջանը։

Բայց ես կարծում եմ, որ դա ինքնիշխանության ինչ–որ բարձր աստիճանով կարգավիճակ է, թեպետ ոչ ոք չի ասել, որ Ադրբեջանը համաձայն է անգամ ինքնավարության ցածր մակարդակի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ հայկական կողմը կամավոր համաձայնի դրան»։

Դա ռուսաստանցի քաղաքագետին հայտնի միակ կոնկրետ առաջարկն է, որը փոխզիջումնային է համարվում։ «Բայց իրականում տարբեր պատճառներով այն ձեռք չի տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին։ Այլ առաջարկների մասին ես չգիտեմ, եւ ինձ համար դժվար է ենթադրել, թե ուրիշ ինչ կարելի է մտածել։ Ինչպես ես բազմիցս ասել եմ, կողմերի դիրքորոշումները փոխադարձ բացառող են»,– ընդգծել է Խրամչիխինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ