News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հեղեղումների հետ կապված բոլոր հարցերն է քննարկվել վարչապետի հետ եւ ստեղծվել հանձնաժողով վնասը հաշվարկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Արթիկ կատարած այցին:

«Ստեղծվել է հանձնաժողով, որը արձանագրելու է վնասի չափը եւ որոշելու է այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, օրինակ ինչ անել, որ գյուղի հեղեղատարը վերականգնվի»,-ասաց քաղաքապետը:

Նա ասաց, որ նույնիսկ մոտավոր չգիտի՝ որքան վնաս է հասցվել  բնակիչներին:

«Տնամերձ հողամասեր, ընտանի կենդանիներ, տներ, բնակիչներ վնասվել են: Վարչապետն ասաց, որ փոխհատուցում կտրամադրեն: Կառավարությունը կորոշի՝ որքան ու երբ: Հանձնարարվեց՝ աշխատանքները  կատարել  հնարավորինս արագ ու  մինչեւ հաջորդ կառավարության նիստ ներկայացնել արդյունքները»:

Արսեն Աբրահամյանը ասաց, որ Արթիկի 200 տարվա պատմության մեջ առաջին անգամ է նման ջրհեղեղ տեղի ունեցել: Առայժմ աշխատանքներ են տանում, որ կրկնվելու դեպքում հետեւանանքներն ավելի մեղմ լինեն:

«Աշխատանքներ են տարվում հեղեղատարը մաքրելու ուղղությամբ: Դա անակնկալ էր բոլորի համար, այս չափերի աղետ երբեւեէ չէր եղել Արթիկի 200-ամյա պատմության մեջ»:

Հիշեցնենք, որ Արթիկ քաղաքում հունիսի 24-ին սելավատարերի խցանման հետեւանքով հեղեղումներ էին տեղի ունեցել, ինչի հետեւանքով քաղաքին մեծ վնաս է հասցվել: Արթիկում ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում էր մոտ 40 սմ-ի: Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ եւ երեխաներ), վնասվել տներ:

Իրավիճակին ծանոթանալու նպատակով  այսօր առավոտյան Արթիկ էին մեկնել Հայաստանի վարչապետ Հովիկ Արբրահամյանը եւ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Ամենաշատ