Բնակարանային գողերից ջանք չէր պահանջվել Քաջարան քաղաքի Գայի փողոցի տներից մեկը մտնելու համար։
Գողերը երեքն են եղել, որոնք հունիսի 14-ի առավոտյան երկար սանդուղքով բարձրացել եւ մտել էին տուն, տակնուվրա էին արել տունը, գողացել ոսկեղեն, փող, տանտերերի Հայրենական եւ Արցախյան պատերազմի շքանշանները։
Բերման են ենթարկվել քաջարանցիներ Գուրգեն Մարգարյանը, Ժորա Գեւորգյանն ու Մհեր Առաքելյանը, որոնք բաժնում խոստովանել են իրենց արարքը։
Առավել մանրամասն ոստիկանության տեսանյութում.