News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովում Մեծ Բրիտանիայի անդամ Ջոնաթան Հիլը հունիսի 25-ին հրաժարական է տվել։

«Քանի որ մենք նոր փուլ ենք մտել, ես չեմ կարծում, որ ճիշտ կլիներ Եվրահանձնաժողովում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի իմ գործառույթները շարունակելն ասես թե ոչինչ չի եղել։ ՄԻ քանի շաբաթ առաջ ես իրավիճակը քննարկել եմ Եվրահանձնաժողովի նախագահի  հետ, այն ժամանակ ես նրան ասացի, որ ես հեռանալու եմ»,– հայտնել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

Եվրահանձնակատարը նշել է, որ ինչպես Բրյուսելում շատերը, ինքն էլ հիասթափված է քվեարկության արդյունքներից։ «Ես հույս ունեի, որ Մեծ Բրիտանիան կցանկանա դեր խաղալ ազատ, բաց, ճկուն եւ մրցունակ Եվրոպայի համար այս վեճում»,– ասել է նա՝ հավելելով, որ բրիտանացիներն այլ կերպ են որոշել, եւ դա օրինակ է այն բանի, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ