News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները հայտնել են, որ կարողացել են բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի վերաբերյալ հանրաքվե հրավիրելու համար: 

Երկրի հարյուր հազարավոր բնակիչներ եկել են տեղի ընտրական հանձնաժողովներ, որպեսզի մատնահետքերի եւ փաստաթղթերի օգնությամբ հաստատեն իրենց անձը, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը որոշել էր, որ վերջնագիրը ստորագրած 1,3 մլն վենեսուեալացիները պետք է անձամբ գան ընտրական տեղամասեր եւ հաստատեն իրենց ինքնությունը: Դրա համար խորհուրդը նրանց հինգ օր է տվել: 

Հանրաքվեի կոորդինատոր Վիսենտե Բելլոյի խոսքով, տրված ձայների քանակը գերազանցել է անհրաժեշտ նվազագույն շեմը: 

Վերջնագիրը, որը իշխանություններին է փոխանցվել մայիսի սկզբին, մոտ   2 մլն ձայն է հավաքել, բայց ընտրական խորհուրդը որոշել է, որ դրանցից  600 հազարը հավաստի չէ: Ընդհանուր առմամբ հանրաքվեի կազմակերպիչները պետք է ընտրողների  195 հազար ձայն հավաքեն:

Այժմ Ազգային ընտրական խորհուրդը պետք է հաստատի մատնահետքերը: Դրանից հետո ընդդիմությունը պետք է նոր վերջնագրի համար ստորագրահավաք կազմակերպի: Այս փուլում նրանց անհրաժեշտ կլինի 4 մլն մարդու ձայն ստանալ:

Վենեսուելան այժմ տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում: Տնտեսական անարդյունավետ մոդելի պատճառով երկիրը հայտնվել է սննդամթերքի, դեղամիջոցների եւ այլ ապրանքների ներմուծումից կախման մեջ:  Նավթի գների անկումը հանգեցրել է նրան, որ երկրում սննդամթերքի եւ դեղամիջոցների պակաս է դիտարկվում: Ընդդիմությունը դրա համար մեղադրում է Մադուրոյի կառավարությանը:   

Ինքը` Մադուրոն հայտնել է, որ անհնար է հանրաքվեն այս տարի անցկացնել ժամանակի պակասի պատճառով: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ