News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը եւ ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրները: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտնել է Պուտինը: 

 «Քննարկել ենք համաշխարհային եւ տարածաշրջանային առավել սուր խնդիրների լուծման հետեւողական գործողությունները, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերը,  ԱԽՏ-ում անվտանգության ապահովումը, Կորեական թերակղզու ոչ միջուկային կարգավիճակի ապահովումը»,— ասել է նա:

«Ընդհանուր արտաքին քաղաքական խնդիրների թվում է աջակցությունը սիրիական կարգավորմանը, Հարավ-Չինական ծովում, Կենտրոնական Ասիայում խաղաղության եւ կայունության ապահովումը»,— ռուսաստանյան նախագահին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: Նա նշել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային խնդիրների վերաբերյալ շատ մոտ կամ գործնականում համընկնող տեսակետներ ունեն: 

Վլադիմիր Պուտինը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Չինաստանին աջակցել այս տարի G20-ի նախապատրաստման եւ անցկացման գործում:

 «Ինտերֆաքսը» հայտնում է, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է չինական Հանչժոուում  G20-ի գագաթնաժողովին: 

«Ես նախագահ Պուտինին այս տարվա սեպտեմբերին արդեն հրավիրել եմ չինական Հանչժոու քաղաք  «քսանի խմբի» գագաթնաժողովին մասնակցելու», - լրագրողներին հայտնել է Սի Ցզինպինը:  

Ավելի վաղ երկկողմ բանակցությունների ընթացքում ռուսաստանյան նախագահը չինացի գործընկերոջը թանկագին բարեկամ է կոչել եւ նշել է, որ նման յուրաքանչյուր հանդիպում անցնում է կառուցողաբար եւ արդյունավետորեն: 

ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինը նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը եւ փոխգործակցությունը նպաստում են տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության առողջ զարգացմանը:  «Ես բարձր եմ գնահատում իմ եւ նախագահ Պուտինի ջանքերը նոր ժամանակաշրջանում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», - ընդգծել է ՉԺՀ-ի առաջնորդը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ընդլայնված կազմով բանակցություններին քննարկվել է Ռուսաստանի եւ Չինաստանի փոխգործակցության նոր կողմնորոշիչների մշակումը: Պուտինի խոսքով, երկրներն ի վիճակի են ավելի մեծ հաջողությունների հասնել գուղատնտեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 

Օրակարգում Մոսկվայի եւ Պեկինի համագործակցությունն է տարբեր ոլորտներում: Մասնավորապես` ապրանքաշրջանառության, մեքենաշինության եւ էներգետիկայի հարցերը: Ակնկալվում է, որ ուղեւորության արդյունքը կդառնա  ավելի քան  50 փաստաթղթի ստորագրումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ