News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների վերանայման պահանջով խնդրագիրը քննարկվելու է խնդրագրերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հունիսի 28-ի նիստի ժամանակ, գրում է Metro թերթը:

Խորհրդարանի կայքում տեղադրված խնդրագիրը արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ է ստորագրել: Խորհրդարանի կողմից քննարկվելու համար խնդրագիրը պետք է հավաքի առնվազն 100 հազար ստորագրություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին կայացել է ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալների, ԵՄ-ից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել 51.9 տոկոս: Միությունում մնալու կոչ անող վարչապետ Դեւիդ Քեմերոնը որոշել է հոկտեմբերին հրաժարական տալ: Նա հաջորդ վարչապետին է փոխանցելու քաղաքացիների կամքի արտահայտությունը հարգելու ու ԵՄ կազմից դուրս գալու իրավունքը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ