News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հռոմի պապի ուխտագնացության երկրորդ օրը Հայաստանում սկսվեց Ծիծեռնակաբերդ այցելությունից: Քահանայապետը սպիտակ վարդեր դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչում էր հոգևոր երաժշտություն, իսկ Կոմիտասի Կռունկը կատարեցին ծիրանափողի հայ վարպետները:

Հիշատակի ծառուղում Հռոմի Ֆրանցիսկոս պապի տնկած եղևնին հանգրվանեց 15 տարի առաջ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի տնկած եղևնու կողքին:

 Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ չկրկնվեն՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրեց կաթոլիկների հովվապետը:

Առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում հազարավոր հավատացյալներ սպասում էին Հռոմի պապին: Նրա մատուցած սուրբ պատարագին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել հազարավոր հավատացյալներ նաև արտասահմանից:

Տավուշի մարզի Միխայլովկա գյուղի մանկապարտեզի սաները Գյումրի էին եկել Հռոմի պապի հանդերձանքով՝ հույս ունենալով այդ կերպ գրավել քահանայապետի ուշադրությունը:

Պատարագը սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը մատուցեց լատինական ծեսով:

 Պատարագից հետո Հռոմի պապը իր սպիտակ պապամոբիլով շրջեց հրապարակում և օրհնեց հավատացյալներին: Ընդ որում՝ նա Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին հրավիրեց իր հետ միասին պապամոբիլով շրջելու հրապարակում, ինչը հազվադեպ է անում: Ի դեպ, Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին իր հայ կոլեգաներին առաջարկել է պապամոբիլի օրինակով ստեղծել կաթողիկոսամոբիլ:

Երեկոյան արդեն Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապը անցկացրեց էկումենիկ արարողություն և աղոթք բարձրացրեց հանուն խաղաղության:

Ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի վեց ակտիվիստներ: Ցերեկն այս մասին հաղորդագրություն էր տարածել Հիմնադիր խորհրդարանը, իսկ ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանությունը: Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստները մտադիր էին Հանրապետության հրապարակում  Հռոմի Պապի այցի կապակցությամբ միջոցառումների ընթացքում ֆլեշմոբ կազմակերպել եւ նրան հայտնել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Ոստիկանությունն այս մասին հաղորդում էր ստացել ու բերման ենթարկել ակտիվիստներին՝ նրանց ծրագրած հավաքը կանխելու նպատակով:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարել է, որ այսօր ոստիկաններն իրեն բերման են ենթարկել Գյումրիում:Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապին ներկայացնել իր հոր ազատազրկման խնդիրը: Ոստիկանությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Շահեն Հարությունյանը բերման չի ենթարկվել:

Օշական գյուղում ողբերգական դեպք է պատահել. ահազանգ էր ստացվել, որ կորել է 2.5 տարեկան երեխա: Դեպքի վայր ժամանած փրկարարները գյուղի ջրանցքում հայտնաբերել են խեղդված երեխայի մարմինը:

Այսօր առավոտյան փրկարարները Ողջի գետում գտել են 8-ամյա երեխայի դին, որը նախորդ օրը գետն էր ընկել Քաջարան քաղաքում:  Որոնողական աշխատանքները նախօրեին դադարեցվել էին և վերսկսվել այսօր առավոտյան: Երեխային գտել են Կապան-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին հարակից տարածքում:

Հունիսի 24-ին սելավատարների խցանման հետևանքով առաջացած հեղեղը մեծ վնաս է հասցրել Արթիկին. վնասվել են տներ, ցանքատարածություններ: Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այսօր Արթիկ է մեկնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ, այցելել հեղեղից տուժած տներ: Վարչապետը բնակիչներին խոստացել է հնարավորին սեղմ ժամկետում օգնել վերանորոգել իրենց տները:

 Տավուշի մարզում 17-ամյա աղջիկ է սպանվել:Աստղիկ Հովհաննիսյանին նախօրեին գտել են Վերին Կարմրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին: Քննությամբ պարզվել է, որ նրան դանակահարել են վիճաբանության ժամանակ: Կասկածյալը՝ Վերին Կարմրաղբյուրի բնակիչ Արսեն Խոջայանը, ձերբակալված է:

Աբովյան քաղաքում գտնվող «Առողջ սունկ» ընկերության 23-ամյա աշխատակիցը մահացել է արտադրական վնասվածքից:  Հմայակ Բաբաջանյանը աշխատանքի ժամանակ անզգուշաբար ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել և մահացել:

 Այսօր ֆունտից բացի բոլոր մյուս հիմնական արտարժույթների փոխարժեքներն աճել են: Դոլարինը կազմել է 474, ռուբլունը՝ 7,2, եվրոյինը՝ 521, ֆունտինը՝ 640 դրամ:

Կիրակի  Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Առաջիկա գիշերը սպասվում է +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ