News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի Ադամսթաուն քաղաքի բնակիչ 91-ամյա Ջոզեֆ Հիրթը, որը մի քանի տասնամյակ դասախոսությունն էր կարդում՝ պատմելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում գտնվելու մասին, խոստովանել է, որ երբեք համակենտրոնացման ճամբարում չի եղել, հայտնում է CBS–ն։

Հիրթը հրապարակավ ներողություն է խնդրել նրանցից, ում կարող էին վնաս հասցնել իր պատմությունները։ «Ես չէի ցանկանում նվազեցնել իրադարձությունների նշանակությունը, որոնք իրոք տեղի են ունեցել այնտեղ՝ կեղծելով իմ՝ ճամբարում գտնվելը»,– նշել է նա։

Ամերիկացու սուտը ջրի երես է հանել Նյու Յորքի նահանգի ուսուցիչ Էնդրյու Ռեյդը։ Իր ուսանողների հետ նա պարզել է, որ Հիրթի կենսագրության շատ փաստեր չեն համընկնում նրա հայտարարություններին։ Օրինակ, տղամարդու մաշկին դաջված համարը այլ բանտարկյալի է պատկանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ