News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում 7-րդ հարկից ցած ընկած 16-ամյա աղջիկը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, գանգուղեղային տրավմայով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցից: Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել:  Կոտրվել են կողերը, ծնոտը, գանգուղեղային տրավմա է ստացել: Այս պահին բժիշկները ախտորոշում են նրա վիճակը, որից հետո կվիրահատեն:

Նշենք, որ հունիսի 25-ին, ժամը  17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները Ժ. Ե.-ին (2000 թ. ծնված) տանիքից իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ