News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, թե այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի եւ մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերի հիման վրա իրականացնում են այցեր նաեւ Ոստիկանության բաժիններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ