ԵՄ ղեկավարությունը բելգիացի Դիդիե Սեուսին նշանակել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների աշխատանքային խմբի ղեկավար։ Սեուսը երկար ժամանակ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպեյի օգնականն էր։
«Ես կարող եմ հաստատել, որ հատուկ աշխատանքային խումբը կանցկացնի բոլոր բանակցությունները»,– ասել է Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչ Պրեբեն Աամանը՝ հաստատելով Սեուսի կողմից աշխատանքային խումբը ղեկավարելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հունիսի 29-ին ԵՄ 27 երկրների ղեկավարների գագաթնաժողով կհրավիրի Brexit–ի քննարկման համար։ Սա առաջին գագաթնաժողովն է, որը կընթանա առանց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի։