Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում ByWard Market հրապարակում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ են ստացել երեք քաղաքացիներ:
Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, ոստիկաններ:
Հրաձիգին վնասազերծել են, նա տեղի բնակիչներից է: Հանցագործի արարքի դրդապատճառները չեն նշվում: