Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մեկ օրում տապից երկու մարդ է մահացել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Նախօրեին օդանավակայանի կայանատեղում մահացել է տեխնիկայի վարորդներից մեկը։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել գրանցման սեղանի մոտ 1937թ. ծնված տղամարդու հետ։ Նա մահացել է հերթի մեջ»,- պատմել է աղբյուրը։
Նախնական տվյալներով, երկու տղամարդկանց մահվան պատճառն էլ տապի հարուցած սրտային նոպան է եղել։