News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` հունիսի վերջին կիրակի օրը զինված ուժերում սահմանված է որպես Ռազմական սպորտի օր: 

ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, մարզական միջոցառումներ են մեկնարկել նաեւ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որոնց մասնակցում են ՊՆ, ԶՈՒ, ԳՇ սպաներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինված ուժերում անցկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն եւ ռազմակիրառական մարզաձեւերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու եւ խրախուսելու նպատակ ունեն:

ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում մինչ խաղերի մեկնարկն անցկացվել է վիճակահանություն` մրցող թիմերի խաղացանկը կարգավորելու համար: Մարզական միջոցառումների մասնակիցներին ողջունել եւ հաջողություն է մաղթել ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

Մարզական միջոցառումները ՊՆ վարչական համալիրում կանցկացվեն մինչեւ հուլիսի 1-ը: Անհատական եւ թիմային հաշվարկով բոլոր մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով եւ պատվոգրերով:

Տպել
Ամենաշատ