News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունիսի 27-ին Բրյուսելում հանդիպելու է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ Gazeta-ի, այցի նպատակն է՝ քննարկել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քաղաքական եւ տնտեսական հետեւանքները:

ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ Քերրին ցանկանում է ԵՄ մյուս անդամներին կոչ անել չհետեւել Լոնդոնի օրինակին եւ չթուլացնել Միությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կոչ էր արել չքվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթեցին 51.9% ձայնով, 48.1%-ը դեմ քվեարկեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ