News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին Մոսկվայում բացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարը Պետդումայի ընտրություններից առաջ: Սպասվում է, որ հաստատվելու են թեկնածուների անունները, որոնք մասնակցելու են սեպտեմբերին նախանշված ընտրություններին:

Համագումարի առաջին օրը 10 քննարկում է նախատեսվում ամենատարբեր թեմաներով՝ տնտեսականից մինչեւ մշակութային: Հունիսի 27-ին տեղի կունենա լիագումար նիստը, որին կմասնակցի նաեւ կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, ընդհանուր առմամբ համագումարին ավելի քան 2 հազար պատվիրակ կմասնակցի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավորների ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ