News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ կրկնակի հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքին ավելի քան 3 մլն մարդ է միացել: Այն հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում:

Ըստ Gazeta-ի, ստորագրահավաքի հեղինակ Ուիլյամ Օլիվեր Հիլին նշել է, որ պատմական որոշում կայացնելիս հանրաքվեին մասնակցությունը պետք է ավելի քան 75% լինի, այն դեպքում, եթե հաղթողների եւ պարտվողների միջեւ տարբերությունը չի հասնում 20%-ի:

Լուրի հրապարակման պահին ստորագրահավաքին 3.065.391 մարդ է միացել:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթեցին 51.9% ձայնով, 48.1%-ը դեմ քվեարկեց:

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Շտերջենը հայտարարել է, որ երկիրն իր ապագան Եվրամիության կազմում է տեսնում: Իսկ Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական կուսակցության՝ «Շինն Ֆեյն»-ի ղեկավար Դեքլան Քերնին հանդես է եկել Իռլանդիայի հետ վերամիավորվելու շուրջ հանրաքվե անցկացնելու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ