Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ ԱՄՆ-ում բնակվող 28 ենթադրյալ կողմնակիցների, գրում է Hurriyet-ը:
Իշխանությունները փնտրում են եւս 23 կասկածյալի, որոնց թվում՝ Թուրքիայի ձեռներեցների եւ արդյունաբերողների համադաշնության (TUSKON) ղեկավար Ռիզանուր Մերալին:
Ձերբակալություններն ընթացել են երկրի մի քանի քաղաքներում՝ Ստամբուլում, Քոնյեում եւ Քայսերիում:
Նշենք, որ պաշտոնական Անկարան Գյուլենի կողմնակիցների գործունեությունն անվանում է զուգահեռ պետություն: Նախագահ Էրդողանը կարծում է, որ Գյուլենը ձգտում է տապալել իշխանությունը երկրում: