News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները կարող են վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման վրա: Այս մասին նա հայտնել է BBC-ին տված հացրազրույցում:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի է ունեցել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվե: Պաշտոնական տվյալներով, ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկել է բնակչության 51,9 տոկոսը:

Միաժամանակ Շոտլանդիայում Brexit-ի օգտին քվեարկել է հարցվածների 38 տոկոսը միայն, 62 տոկոսը դեմ է արտահայտվել:

Սթերջենն ասել է, որ եթե Բրիտանիայի կառավարությունը Շոտլանդիայի իշխանության առջեւ ԵՄ կազմից դուրս գալու հարց դնի (նման սցենարը հավանական է, նշում են փորձագետները), ինքն, իհարկե, կխնդրի Շոտլանդիայի խորհրդարանի անդամներին «օրենսդրական թույլտվություն» չտալ ԵՄ կազմից դուրս գալու համար: Նա հիշեցրել է, որ խորհրդարանի 129 տեղերից 63-ում իր կուսակցության ներկայացուցիչներն են:

Միաժամանակ, Սթերջենը հավելել է, որ դեռեւս պետք է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ինչի կհանգեցնեն բանակցությունները Շոտլանդիայի եւ Բրիտանիայի միջեւ, Բրիտանիայի եւ Բրյուսելի, ինչպես նաեւ Շոտլանդիայի եւ Բրյուսելի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ