Հռոմի Պապի այցը Հայաստան խաղաղություն կբերի տարածաշրջանին ընդհանուր առմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Դիվանագետը բարձր է գնահատել Պոնտիֆիկոսի այցը: «Ես շատ ուրախ եմ, որ Հռոմի Պապն այցելել է Հայաստան: Նրա այցը այդ երկրին եւ տարածաշրջանին ընդհանուր առմամբ խաղաղություն կբերի: Իհարկե դա շատ լավ է Հայաստանի համար»,- նշել է դեսպանը:
Նշենք, որ հունիսի 26-ին ավարտվեց Հռոմի Պապի եռօրյա այցը Հայաստան: