News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ երկրներին  ուղարկել արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ոլորտում Եվրոպական գլոբալ ռազմավարության նախնական պատճենները: Այս հաղորդում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության մամուլի ծառայությունը:

Մոգերինին պաշտոնապես ռազմավարությունը ԵՄ երկրների ղեկավարներին կներկայացնի հունիսի 28-29-ին Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ:

«Մեր միության նպատակը, անգամ գոյությունը կասկածի տակ է դրվում, սակայն մեր քաղաքացիները եւ աշխարհը կարիք ունեն ուժեղ Եվրամիության, ավելի, քան երբեւէ... Դա նույնիսկ ավելի արդիական է դարձել Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո»,-ասված է մոգերինի խոսքի նախաբանում:

Նրա խոսքով, պետք է վերանայել, թե ինչպես է աշխատում Եվրամիությունը: «Մենք գիտենք, թե ինչպիսին են մեր սկզբունքները, շահերն ու առաջնահերթությունները: Ժամանակ չկա անորոշությունների համար, մեր միությանը ռազմավարություն է պետք: Մեզ պետք է տեսլական եւ համատեղ գործողություններ»,-հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նոր ռազմավարության նախագիծ մշակելու հանձնարարությունը Մոգերինին Եվրոպական խորհրդի կողմից ստացել է 2015-ի հունիսին:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե է անցկացվել ԵՄ կազմից դուրս գալու հարցով, որտեղ 51,9 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ