Վանաձորում այսօր՝ հունիսի 26-ին, տեղի է ունեցել ավտովթար: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 17-ի սահմանում Վանաձորի Զորյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում իրար են բախվել են Վանաձորի «Շտապօգնության» Ford Transit մակնիշի 633 OP 61 համարանիշի եւ Opel Zafira մակնիշի 33 05 GV համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում են փրկարարները, որոնք ճանապարհի լվացման աշխատանքներ են իրականացնում: