News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերանորոգումից հետո Պանամայի ջրանցք երաժշտության ուղեկցությամբ առաջինը մուտք է գործել չինական Cosco Shipping Panama նավը: Նավապետին հիշատակի ցուցատախտակ են մատուցել: Այս մասին գրում է Estrella de Panama-ն:

Նորացված ջրանցքի՝ շահագործման հանձնելու արարողությանը մասնակցել են տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օտարերկրյա հյուրերի թվում են եղել Թայվանի վարչակազմի ղեկավարը, Չիլիի, Կոստա Ռիկայի, Հոնդուրասի, Պարագվայի եւ Դոմինիկյան Հանրապետության նախագահները, Կոսովոյի հանրապետության ղեկավարը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ջրանցքի կառուցման գաղափարը ծնվել է դեռեւս 16-րդ դարում: Սակայն նախագիծն իրականություն է դարձել միայն 1903 թվականին, Կոլումբիայից Պանամայի անկախությունից հետո:

Տարիներ շարունակ փորձագետները նշում էին, որ ջրանցքը չի կարողանում հաղթահարել ժամանակակից բեռնափոխադրումները՝ անցնող նավերի չափանիշների առումով լուրջ սահմանափակումների պատճառով: Արդյունքում որոշվեց վերանորոգել ջրային ուղին, իսկ աշխատանքները մեկնարկեցին 2007 թվականի սեպտեմբերին:

Աշխատանքների ավարտից հետո Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան թողունակությունը երկու անգամ աճել է՝ տարեկան 300-ից հասնելով 600 մլն տոննայի: Ակնկալվում է, որ ջրանցքի ընդլայնումից հետո 3 անգամ ավելի մեծ նավեր կկարողանան անցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ