News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի կողմից  Ալիեւը շանտաժ է անում, մյուս կողմից նա չունի պատկերացում խաղաղ բանակցությունների մասին, նրա ոչ վարքագիծը, ոչ էլ ձեռագիրը չեն փոխելու։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել, արդիանականացնել բանակը  եւ կախված չէ մեկ աղբյուրից։

«Մի քանի տարի առաջ էլ նույն միտքն եմ ասել՝ Մինսկի խմբի համանախագահները պետք է նախաձեռնությամբ հանդես գան ՄԱԿ–ում եւ սանկցիաների մեխանիզմ կիրառեն այն երկրի նկատմամբ, որը զենք կվաճառի Ադրբեջանին։ Դա Ադրբեջանի վարքագիծն է եւ որեւէ իմաստով զարմանք չի հարուցում, ոչ էլ երբեւեէ նա մտածելու է խաղաղ կարգավորման շուրջ ու դադարելու է զենք զինամթերք գնել»,–ասաց Թեւան Պողոսյանը։

Հարցին, թե եթե Ադրբեջանը շարունակում է զինվել ու ռազմատենչ հայտարարություններ անել,  արդյոք չպե՞տք է հայկական կողմն էլ  դրան դիմակայելու համար  լծվի բանակը արդիականացնելու գործին, պատգամավորը պատասխանեց. «Երբ որ մենք շատ լավ գիտենք այդ ձեռագիրը, որ Ադրբեջանը մտածում է խնդիրը զենքով լուծելու ուղղությամբ, խաղաղությունը պետք է պարտադրենք ինքներս, ոչ ոք մեր փոխարեն դա չի  անելու։ Պետք է բանակը արդիականացնենք՝ զարկ տալով տնտեսությանը, արդյունաբերության զարգացմանը։ Ուժեղացնենք ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի կարողանանք մարտունակ բանակ պահել։ Եթե ունենանք Ադրբեջանից մարտունակ բանակ, կլինի խաղաղություն, եթե ոչ, ուրեմն միշտ Ադրբեջանը շարունակելու է զինվել ռազմական միջոցներով եւ հայտարարել՝ ունենք միջոցներ եւ կարող ենք դրանք սպառել։ Սա գիտակցելով՝ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը կարող է կրկնել ավանտյուրան, ինչը տեղի ունեցավ  ապրիլին։ Իր համար էական չեն կորուստները, առաջնագծից 20 կմ խորությամբ բնակավայրեր չունի, բնակչությանը տարհանել է առաջնագծի տարածքից եւ իրեն էլ ոչինչ չի հետաքրքրում։ Շատ լավ հասկանում է, որ  ավանտյուրան կրկնելով՝ վնաս է պատճառում հայ ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ