News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վստահված անձանց ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հասանելիությունը, ապահովված է,  եւ խնդիրը 20 կամ 40 րոպեի մեջ չէ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանն՝ արձագանքելով ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերին, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Ստրասբուրգում հանդիպելիս՝ տպավորություն է ստացել, որ քիչ են համարել քվեարկված ցուցակները համամետելու համար սահմանված 20 րոպեն։ 

«Ընտրություններին մասնակցած քաղաքացիների հերթական համարները շատ հեշտությամբ կնույնականացվեն քվեարկված ցուցակների հետ եւ  նոր փոփոխությամբ կա մի դրույթ, որ  վստահված անձինք ընտրությունների ավարտից հետո եթե նույն օրը եւ մինչեւ հաջորդ օրը մինչեւ ժամը 11–ը դիմեն ԿԸՀ սահմանված ձեւով, նրանց էլեկտրոնային տարբերակով կտրվի ընտրություններին մասնակցած անձանց հերթական համարները։ Այն նախագիծը, որը որ  հունիսի 27–ին դրվելու է քննարկման, նման դրույթ պարունակելու է։ Նշանակում է, որ եթե էլեկտրոնային տարբերակով ունենան իրենց մոտ , կարող են հանգիստ քննարկման առարկա դարձնել։ Խնդիրը 20 րոպեն կամ 40 րոպեն չէ, քաաի որ եթե նրանց  տրամադրվում է հերթական համարները կտրոնների պես եւ ստուգելու համար հարմարավետ տարբերակով, այլեւս խնդիկրը լուծված է։ Ընտրությունների մասնակցած քաղքացիների ցուցակների հասանելիությունը ստուգման նպատակով, ապահովված է»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հունիսի 25–ին Ստրասբուրգում Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ տպավորություն էր ստացել, որ բավարար չեն համարում վստահված անձանց քվեարկված ցուցակները տրամադրելու համար սահմանված 20 րոպեն։

«Մեր տպավորությամբ՝ իրենք եւս գտնում են, որ 20 րոպեն խիստ քիչ ժամանակ է ցուցակները համեմատելու համար: Իրենք գտնում են, որ բավարար չէ եւ մեզանից հետո կառավարության ներկայացուցիչների հետ ժամանակ, կարծում եմ՝ այդ խնդիրը բարձրաձայնելու էին, որ 20 րոպեն բավարար չէ եւ որ Ընտրական օրենսգրքում առնվազն  40 րոպե ամրագրվի»,-ասել էր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու, որպեսզի կոնսենսուսով փոփոխված դրույթները Ընտրական օրենսգրքում ընդգրկվեն:

Նշենք, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում իշխանությունը որոշ վերապահումներով ընդունեց ընդդիմության 5 պահանջներից 4-ը, բացի տարածքային ցուցակները վերացնելու պահանջից։ Այս կոնսենսուսին չմիացավ քաղաքացիական հասարակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ