News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանայի Լեյբորիստական կուսակցության յոթ անդամներ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո հայտարարել են պաշտոնից հեռանալու մասին՝ կասկածի տալ դնելով կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ղեկավարությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Sky News-ի հաղորդմամբ, պաշտոնից հեռանալու մասին հայտարարել են Գլորիա դե Պիերոն, Հայդի Ալեքսանդրը, Լյուսի Փաուելը, Յան Մյուրեյը, Լիլիան Գրինվուդը եւ Քերրի ՄաքՔարթին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտոնից ազատվել է բրիտանական «ստվերային» կաբինետի ԱԳ նախարար Հիլարի Բենը:

Հունիսի 27-ին քննարկման կդրվի Քորբինին անվստահություն հայտնելու հարցը: Այն նախաձեռնած կուսակցությունից երկու պատգամավորներ կարծում են, որ նա բավականաչափ ակտիվություն չի ցուցաբերել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ