News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում 20-ամյա երկվորյակ եղբայրները դանակահարելով սպանել են հարազատ մորը, երբ վերջինս արգելել է նրանց միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սպանությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին, հաղորդում է Gulf News-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Խալիդ եւ Սալեհ եղբայրներն իրենց մորը մտցրել են խորդանոց, որտեղ դանակով մի քանի անգամ հարվածելով սպանել են: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել իրենց 73-ամյա հորը եւ ավագ եղբորը: Տղամարդիկ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանցագործությունից հետո երկվորյակները փախուստի են դիմել: Ոստիկանությունը ձերբակալել է  եղբայրներին՝ Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա:

Նրանց մայրը կասկածել է, որ Խալիդն ու Սալեհը ցանկանում են լքել թագավորության սահմանները եւ միանալ ԻՊ-ին: Նա որդիներին ասել է, որ իրենց պլանների մասին կհայտնի իշխանություններին, եթե նրանք հետ չկանգնեն իրենց մտադրությունից:

Հունիսի 25-ին Էր Ռիադում տեղի է ունեցել 67-ամյա կնոջ հուղարկավորությունը, որին հազարավոր մարդիկ են մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ