News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներում տարածվում է տեղեկությունն այն մասին, որ Լոնդոնում անցկացված գեյ-շքերթի ժամանակ Մեծ Բրիտանիայի նախարար Ջասթին Գրինինգը հայտարարել է, որ երջանիկ է նույնասեռական ամուսնության մեջ: Այս մասին գրում է Informing-ը:

Համացանցում Ջասթինը գրել է, որ արդեն երկար ժամանակ է՝ հարաբերության մեջ է գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ, եւ հիմա ցանկանում է հանրությանը տեղեկացնել այդ մասին:

Հարկ է նկատել, որ նման խոստովանության ոչ ոք չէր սպասում, քանի որ Գրինինգն այս ամբողջ ընթացքում հաջողությամբ թաքցրել է իր ոչ ավանդական կողմնորոշումը:

Գործիչը հայտարարել է. «Այսօր հրաշալի օր է, ես վերջապես կարող եմ ճշմարտությունն ասել: Իմ ընտանիքը ոչ ավանդական է, եւ ես շատ երջանիկ եմ»:

Հիշեցնենք, որ վերջերս նման խոստովանություն էր արել Շոտլանդիայի հարցերով նախարար Դեւիդ Մանդելը: Իսկ հիմա նա հավանության է արժանացրել գործընկերոջ արարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ