News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել վերանվանել Ստամբուլի գործարար կենտրոնում ամերիկյան երկնաքերի ձեւով կառուցված Trump Tower աշտարակները, քանի որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրեն «իսլամատյաց» արտահայտություններ է թույլ տվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Էրդողանի կարծիքով, Թրամփը «հանդուրժողականություն չի ցուցաբերում Ամերիկայի մահմեդականների հանդեպ», այդ պատճառով նրա անունը «պետք է անհապաղ ապամոնտաժել» աշտարակներից մեկի վրայից:

Tower Trump բնակելի եւ գործարար համալիրը կառուցվել է 2012 թվականին, թուրքական Dogan Sirketler Grubu Holding AS ընկերության կողմից: Այն 37 եւ 39 հարկանի երկու աշտարակից կազմված համալիր է: Դրա բացմանը մասնակցել է նաեւ Էրդողանը, սակայն հիմա թուրք առաջնորդը կարծում է, որ դա սխալ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ