News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Հռոմում կայացած բանակցությունների արդյունքում հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի հայտարարությունը:

Ակնկալվում է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի երկուշաբթի: Թուրքիայի ԱԳՆ-ն առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, անցյալ տարեվերջին լրատվամիջոցները հաղորդում էին, որ Թուրքիան եւ Իսրայելը հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծ են պատրաստել, որը ներառում է դեսպաններ վերադարձ եւ Թուրքիա իսրայելական բնական գազի մատակարարումներ՝ ներքին պահանջարկի բավարարման եւ եվրոպական շուկա տարանցման համար:

Թուրքիան եւ Իսրայելը նախկինում ռազմավարական գործընկերներ էին, սակայն երկու երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ 2010 թվականին, այսպես կոչված, «ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի պատճառով, որի արդյունքում 9 թուրք նավաստի զոհվեց: Հարաբերությունների կարգավորման համար Անկարան իսրայելական կողմից պահանջում էր ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաեւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ