News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Եվրոպական հիմնական արժույթների վրա շարունակում են ճնշել Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որոնցով երկիրը որոշել է դուրս գալ ԵՄ կազմից: Այս մասին են վկայում սակարկությունների արդյուքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆունտի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 1.3391 դոլարի՝ անցած սակարկությունների 1.3676 դոլարի համեմատ: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ 1.1116-ից նվազել է՝ հասնելով 1.1020 դոլարի: Դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ նվազել է նախորդ սակարկությունների 102.16 իենից՝ հասնելով 101.65 իենի: Դոլարի գործակիցը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղում) աճել է 0.23 տոկոսով, հասնելով 96.13 կետի:

Անցած շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայում անցել է ԵՄ-ում երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալների, ԵՄ կազմից երկրի դուրս գալուն կողմ է քվեարկել բրիտանացիների 51.9 տոկոսը:

Այս արդյունքները անսպասելի էին շուկայի մասնակիցների մեծ մասի համար, քանի որ սոցիոլոգիական հարցումները, որոնք հրապարակվել էին քվեարկության նախօրերին, վկայում էին Brexit –ի հակառակորդների քանակական գերազանցության մասին: Վերլուծաբանները նշում են, որ շուկաները հիմա ուշադիր հետեւում են ԵՄ մյուս երկրների արձագանքին, քանի որ մտավախություններ կան, որ Brexit–ը կարող է հանգեցնել դոմինոյի էֆեկտի՝ այսինքն Միությունից մյուս անդամների հեռացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ